Հասարակություն Մշակույթ 

Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում

analitik.am

Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տաղանդաշատ սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում: Այցի շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել մշակութային օջախի կամերային նվագախումբը: Տարբեր երկրներում բազմաթիվ հյուրախաղեր ունեցած արվեստի դպրոցի լավագույն աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել նաև այս համերգին: Նրանց խոսքով՝ Արցախի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը հոգու պարտք էր:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն շարքից