Միջազգային Քաղաքականություն 

Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար մուսուլման է նշանակվել

analitik.am

Սաջիդ Ջավիդը, ով ծագումով պակիստանցի է,  նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի  պաշտոնում՝ դառնալով Միացյալ Թագավորության պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցնող առաջին մուսուլմանը:

Այս մասին հայտնում է  The Guardian-ը՝ նշելով, որ վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական թվիթերյան էջում  հայտարարվել է, որ Սաջիդ Ջավիդը նշանակավել է ՆԳ նախարար:

Ջավիդի մասին հայտնի է այն, որ նա  ազգությամբ պակիստանցի է,  ծնվել է բրիտանական Ռոչդեյլում, Պահպանողական կուսակցության անդամ է, նախկինում աշխատել է  վարչապետ Դևիդ Քեմերոնի ղեկավարած կառավարությունում:

Հիշեցնենք, որ ՆԳ նախարարի պաշտոնում Ջավիդը փոխարինել է Էմբեր Ռադին, ով  ինքնակամ հրաժարական տվեց՝ ներգաղթյալների հետ կապված սկանդալի պատճառով:

 

Նույն շարքից