Առողջապահություն 

Փաստեր ծխախոտի ու ծխելու վերաբերյալ

analitik.am

Ծխախոտն այնքան է մտել մեր առօրյա կյանք, որ մեծամասնության կողմից ընկալվում է եթե ոչ կյանքի սովորական բաղադրիչ, ապա հերթական գործողություն, որը մենք անում ենք ու որը արժանի չի ուշադրության:


Բայց ծխախոտի պատմության մեջ քիչ կազուսներ չկան, որոնք ցույց են տալիս, որ ոչ միշտ էր ծխելը համարվում սովորական: Բացի այդ կան այնպիսի փաստեր, որոնք պետք է լինեն ծխախոտի տուփերի վրա:

  

Բժշկական փաստեր

 

 Բժիշկները, ովքեր զբաղվում են ծխախոտային կախվածության խնդիրներով, բավականին հետաքրքիր փաստեր ունեն ծխելու պատմության վերաբերյալ: Չնայած նրանց հետաքրքրությունը ավելի առանձնահատուկ է, ինչպես բժշկական մյուս հավաքածուները:

 

Յուրաքանչյուր  6-րդ վայրկյանում Երկրի վրա ծխախոտի պատճառով մահանում է  մարդ: Դա դժվար է պատկերացնել, բայց եթե փորձենք 100 մարդու հաշվով նայել խնդրին, ապա կհասկանանք՝ որքան վտանգավոր է ծխելը:

 

Պասիվ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 600 000 մարդ:

 

 

Օրական 15 սիգարետ ծխող 100 մարդկանցից 10-ը մահանում են ուռուցքաբանական հիվանդություններից:

 

 Ամեն տարի մահացությունների 15%_ը կապված է սրտի իշեմիկ հիվանդության և/ կամ ինսուլտի հետ: Դա տարեկան մոտավորապես 8 մլն մարդ է: Նրանց 70%-ը ծխել, կամ ծխել և ալկոհոլ են օգտագործել:

 

 

Կոշտ վիճակագրություն


Իսկ ի՞նչ է ասում ծխելու վերաբերյալ վիճակագրությունը: Ահա ծխելու վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերը՝ կատարված վիճակագրական ուսումնասիրությունների հիման վրա:

 

Ամբողջ աշխարհում ապրում են 1 մլրդ-ից մի փոքր ավելի շատ մարդիկ, ովքեր ծխում են: Այստեղ չեն մտնում մարդիկ, ովքեր թողել են ծխելը, կա թողնելու ճանապարհին են, կամ ում ծխելու «ստաժը» չի գերազանցում կես տարին:

 

Յուրաքանչյուր ծխող իր որոշմամբ իր կյանքը կրճատում է 18 տարով:

 

ՌԴ-ում յուրաքանչյու ծխող յուրաքանչյուր 10 ծխելու տարում «ծխում է» մեկ միջին դասի մեքենա: Դա կարող է լինել, օրինակ  Mazda6, Ford Focus, Chevrolet Lacetti, Skoda Octavia, Audi A4:

 

 Ամենածխող երկիրը Լիբիան է: Չնայած, որ մինչև վերջերս լիդեր երկրների շարքում էին Կուբան, Մոնղոլիան, Ռուսաստանը: Ամենաքիչ ծխող երկիրը Բութանն է, իսկ ըստ տարածքի՝ ամենաքիչ ծխողներ կան Մադագասկարում:

 

 

Մի փոքր պատմությունից

 

Ծխելու վերաբերյալ պատմական փաստերը ևս քիչ չեն:

 

Երբ 1634թ.-ի մոսկովյան մեծ հրդեհից հետո հետաքննություն էր անցկացվում, ապա հրդեհի գլխավոր պատճառների մեջ նշվում էր ծխախոտը: Հետաքրքիր է նաև, որ ծխել ռուսներին սովորեցրել են անգլիացիները, և իզուր չի, որ այդ ժամանակ ծխախոտը անվանում էին «անգլիական խոտ»: Եվ եթե մինչև հրդեհը ծխելու համար կամ տուգանք էր նշանակվում կամ մի քանի ապտակ, ապա հրդեհից հետո ծխելու համար նաև մահապատիժ սահմանվեց:

 

  Առաջին պետությունը, որն արգելեց ծխելու գովազդը ԶԼՄ-ներում, Մեծ Բրիտանիան էր՝ «ծխելու նորաձևության» հիմնական օրինաստեղծը և դա տեղի ունեցավ 1965թ.-ին:

 

Երբ ծխախոտն ու ծխելը դեռ միայն նոր էին տարածվում Հին Աշխարհի երկրներում, ոչ միայն առևտրականները, այլ նաև բժիշկներն ու հոգևորականներն էին մարդկանց համոզում, որ ծխելը օգտակար է ֆիզիկական առողջության և հոգեկան մաքրության համար: Ենթադրվում էր, որ ծուխը հեռացնում է վատ հոգիներին և թույլ չի տալիս չար ուժերին մոտենալ մարդուն:

 

Գոյություն ունեն նաև այլ հետաքրքիր փաստեր ծխելու վերաբերյալ, օրինակ մարսողության համար օգտակարության տեսակետից: Օրինակ, ծխելու փոխարեն մաստակ  ծամելու կամ ծխախոտի ծուխ քաշելը, որը խորհուրդ է տրվում, բավականին սխալ է, քանի որ որքան ավելի արտահայտված կծու համ ունի մաստակը, այնքան ավելի շատ է առաջ գալիս ծխելու ցանկությունը:



Եթե հետաքրքրությամբ հետևենք այս և այլ հետաքրքիր փաստերի, ապա կտեսնենք, որ օգտակար ոչինչ չկա ծխելու մեջ: Իսկ եթե այդպես է, ուրեմն իմաստ ունի արդյո՞ք  ծխել:

Նույն շարքից