Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայում այլևս չեն պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պարտադիր պետք է հեռանա

analitik.am

Ֆրանսիայում այլևս չեն պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պարտադիր պետք է հեռանա պաշտոնից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանին:

Բերմանը հայտարարել է, որ իրենք որոշում չեն կայացնելու սիրիացիների փոխարեն, սակայն Ասադի հեռանալն այլևս պարտադիր պայման չէ:

Հիշեցնենք, որ արևմտյան երկրներն Ասադին մեղադրում են ընդդիմությանը ճնշելու և իր քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: Հավելենք նաև, որ ապրիլին Ասադը հրաժարվել էր Ֆրանսիայի կողմից 2001 թվականին ստացած Պատվո շքանշանից:

 

Նույն շարքից