Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ասել է իր կյանքի նպատակը և իմաստը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր կյանքի նպատակն է անել ամեն ինչ հանուն Ռուսաստանի բարեկեցիկ կյանքի: Այս մասին Պուտինը խոսել է այսօր՝ Կրեմլում իր ինաուգուրացիայի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայտարարում եմ, որ իմ կյանքի և աշխատանքի նպատակը, ինչպես նախկինում, լինելու է մարդկանց ծառայելը: Կյանքիս իմաստը համարում եմ Ռուսաստանի բարեկեցության, Ռուսաստանի ներկայի և ապագայի, յուրաքանչյուր ընտանիքի համար ամեն ինչ անելը»,-ասել է Պուտինը:

Հավելենք, որ ՌԴ նախագահի ինաուգուրացիային ներկա է գտնվել  ավելի քան 5 հազար մարդ:

 

Նույն շարքից