Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. Տուժածներ կան /լրացված/

analitik.am

Մայիսի 7-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 40-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Կ. Օ., ծնված 1975 թ.) և «Lada Priora» մակնիշերի  (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները` Ք. Դ.-ն (ծնված 1986 թ.) և Ա. Դ.-ն (ծնված 1958 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Ա. Դ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնի փականները, կատարել հովացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Նույն շարքից