Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Դավիթ Բեկի փողոցում. Տուժածներ կան

analitik.am

Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 204/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) և «BYD» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով  «BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ (Ա. Ա., 1969 թ., Մ. Գ., 1986 թ. և Հ. Զ., 1978 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները դադարեցրել են «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Նույն շարքից