Միջազգային Քաղաքականություն 

Ալիևը հայտարարել է, որ իր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել հայկական կողմի հետ

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցային հարց լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ալիևը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել՝ շարունակելով պնդել, թե «Արցախն Ադրբեջանի տարածք է»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարել էր, որ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում ինքը խոսելու է Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի Հանրապետության իշխանությունները՝ ի դեմս նախագահի:

 

Նույն շարքից