Միջազգային Քաղաքականություն 

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ.

Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք:

Նույն շարքից