Միջազգային Քաղաքականություն 

Ճապոնիայում հայտնել են Կորեական պատերազմի ավարտի օրը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին կայանալիք հանդիպման ժամանակ հայտարարելու են Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում է ճապոնական «Նիկկէյ» թերթը՝ հղում անելով ԱՄՆ ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին հանդիպեցին երկու Կորեաների առաջնորդները, ինչի արդյունքում համաձայնագիր ստորագրվեց Կորեական թերակղզում խաղաղության հաստատման, բարգավաճման և միավորման համար:

 

Նույն շարքից