Հասարակություն Պատահարներ 

Գյումրիում փլուզում է տեղի ունեցել, տուժածներ չկան. ԱԻՆ

Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6 շենքում տեղի է ունեցել փլուզում:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է նախկին թիվ 7 ուսումնարանի չշահագործվող շենքի (4 հարկանի) հյուսիս- արևմտյան հատվածը (յուրաքանչյուր հարկից մոտ 25 քմ):

Փլուզման հետևանքով փակվել է շենքի բակում գտնվող վագոն-տնակ (234/369) տանող ճանապարհը: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Related Articles