Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է շատ ուշադիր լինի իր առողջության նկատմամբ. Հոգեբան

Նիկոլ Փաշինյանը գտնվում է կյանքի բավականին ճգնաժամային փուլում, որը կոչվում է կյանքի կեսի ճգնաժամը: Այսօր՝ մայիսի 16-ի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Խուդոյանի խոսքերով, վերոնշյալ ճգնաժամին բնորոշ է հզոր դեստրուկտիվությունը, ագրեսիվությունը և սա հատկապես վերաբերում է տղամարդկանց:

Հոգեբանը նշում է, որ հատուկ հետազոտություններով հիմնավորված է, որ 37-42 տարեկանը տղամարդկանց համար ճգնաժամային տարիք է և հատկապես 37 տարեկան հասակում կարելի է մեծ թվով մահերի հանդիպել:

Ըստ Խուդոյանի, լավ է, որ Փաշինյանը դուրս է եկել 37 տարեկանի փուլից, սակայն նա պետք է շարունակի ուշադիր լինել իր առողջության նկատմամբ, մանավանդ եթե հաշվի առնելու լինենք այն, որ նա մշտական ստրեսների մեջ է:

Հոգեբանի խոսքերով, Փաշինյանի հռետորական տաղանդը բարձր չի. «Այ օրինակ Արամ Ա-ն հռետորության գագաթներից մեկն է: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդքան չէ, բայց գրավիչ ելույթներ ունենում է»:

 

  • 72
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    72
    Shares

Related Articles