Անհատ տաքսու վարորդներ փակել են Բաղրամյան 26-ի դիմացի հատվածը և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Տաքսու վարորդների պահանջում են, որ զրոյացվեն լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները: Նրանք նաև դժգոհում են արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից:
Նրանց են մոտեցել վարչապետի աշխատակազմից և տեղեկացրել, որ խնդրի մասին զեկուցել են համապատասխան բաժնին ու խնդիրը կփոխանցեն վարչապետին:
Նման պատասխանը տաքսու վարորդներին չի բավարարել, նրանք շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտայի նշված հատվածը: