Բարի օր Հասարակություն 

Տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտան. Հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

analitik.am

Անհատ տաքսու վարորդներ փակել են Բաղրամյան 26-ի դիմացի հատվածը և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տաքսու վարորդների պահանջում են, որ  զրոյացվեն լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները: Նրանք նաև  դժգոհում են արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից:

Նրանց են մոտեցել վարչապետի աշխատակազմից  և տեղեկացրել, որ խնդրի մասին զեկուցել են համապատասխան բաժնին ու խնդիրը կփոխանցեն վարչապետին:

Նման պատասխանը  տաքսու վարորդներին չի բավարարել, նրանք շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտայի նշված հատվածը:

Նույն շարքից