Հասարակություն Ռազմական Ֆեյսբուք 

Արցախում վիրավորված զինծառայողն արդեն ունի հստակ գիտակցություն, կամենում է շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։ Նախարար Դ.Տոնոյանը զրուցեց վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։
ՊՆ Դ.Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ։

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •  
  •  
    104
    Shares

Related Articles