Հայաստան Քաղաքականություն 

Արծվիկ Մինասյանի հարցեր լուծող վարորդը հատուկ սենյակ է ունենալու նախարարությունում և անվերապահ իշխանություն. «Հրապարակ» 

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման և ներդրում­ների նախարարությունում հրաժարա­կանների շքերթ է: Նախարար Սուրեն Կարայանի հետ հեռացան նրա խոսնակը, օգնականը, գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը, հիմա էլ դիմումներ են գրում տեղակալները: Պետական կառավար­ման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է: Սկզբում պաշտոնավարել է հարկային մարմիններում, եղել է Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրը: Երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, և չի բացառվում, որ այժմ նորից վերադառնա ֆիննախ, թեև լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Նման քննարկում չի եղել»: Կարայանի տեղակալներից էմիլ Տարասյանն ավելի վաղ էր տեղափոխվել նախագահական, այժմ աշխատանքից ազատման դիմում է գրել առաջին տեղա­կալ Տիգրան Խաչատրյանը, ում կուրացիայի տակ էին բազմաթիվ ոլորտներ:

Տեղակալներից Հովհաննես Ազիզյանն էլ մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատման դիմում կգրի, նա այժմ գործուղ­ման է Աստանայում: Արծվիկ Մինասյանն արդեն հասցրել է նախարարություն բե­րել օգնականին, խոսնակին և, իհարկե, հարցեր լուծող վարորդին, ով Մինասյանի՝ էկոնոմիկայի նախարար աշխատած շրջա­նում նախարարի «շեֆն» էր: Նա հատուկ սենյակ է ունենալու նախարարությունում և անվերապահ իշխանություն»:

Մանրամասներ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից