Հասարակություն 

Էլեկտրոնային ծխախոտի պայթելու հետևանքով ԱՄՆ-ում տղամարդ է մահացել

analitik.am
ԱՄՆ-ում  Ֆլորիդա նահանգի բնակիչը մահացել է էլեկտրոնային ծխախոտի պայթյունից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ գլանակը պայթել է ծխելու ընթացքում: Տղամարդը ստացել է գլխի վնասվացքներ,  և այրվել է մարմնի 80 տոկոսը:
Նշվում է նաև, որ այդ տիպի էլեկտրոնային ծխախոտները արտադրվում են Ֆիլիպիններում, իսկ ԱՄՆ տարածքում դրանք վաճառում է Smok-E Mountain կազմակերպությունը: 
 
ԱՄՆ հրդեհային ծառայության զեկույցների համաձայն, 2009-ից 2016-ը երկրում արձանագրվել է էլեկտրոնային ծխախոտների հետ կապված 195 դժբախտ պատահար: Տուժել են 133 մարդ, որոնցից 38-ը ստացել են ծանր վնասվածքներ:

 

Նույն շարքից