Հայաստան Քաղաքականություն 

Նախագահն ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է Հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին:

Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

  • 84
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    85
    Shares

Related Articles