Բարի օր Հասարակություն 

Հավանայում օդանավ է կործանվել. Կա ավելի քան 100 զոհ

analitik.am

Մայիսի 18-ին Կուբայում վթարի է ենթարկվել Cubana de Aviacion ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ: Boeing 737-200-ը, որն իրականացրել է Հավանա-Օլգին չվերթը, կործանվել է տեղի ժամանակով ժամը 12:08-ին, Խոսե Մարտիի անունը կրող օդանավակայանի մոտ: Օդանավի անձնակազմի անդամները եղել են մեքսիկացիներ:

Նշվում է, որ բացի անձնակազմի 6 անդամից, օդանավում եղել է 104 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, ուղևորներից 5-ն արտասահմանցի են, մյուսները՝ Կուբայից: Ավիավթարի արդյունքում 4 մարդ է ողջ մնացել, սակայն նրանցից մեկն ավելի ուշ մահացել է, այժմ ողջ մնացած երեք կանայք գտնվում են ծանր վիճակում:

Կուբայում մայիսի 19-ին Սգո օր է հայտարարված:

 

Նույն շարքից