Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոններին: Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, և դրանից բացի՝ Դաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Դաշնակցության համար ավանդական մարզերը ստանալը կարևոր է այն առումով, որ այդ մարզերում բոլոր պաշտոնյաները դաշնակցական են, և մտավախություն ունեն, որ ոչ դաշնակցական մարզպետը կարող է փլուզել, ապադաշնակցականացնել կուռ պետական կառավարման համակարգը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից