Բարի օր Հասարակություն 

Ներկայումս ջրագիծը վերանորոգված է, և վթարի հետևանքները վերացված են. «Լիդիան» ընկերություն

analitik.am

«Լիդիան» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասն բացատրում է ջրագծի հետ կապված իրավիճակը.

«Ամուլսարի ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերին․

Հարգելի բարեկամներ,

Մայիսի 18-ի երեկոյան Ամուլսարի շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, որի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող է խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։ Ներկայումս ջրագիծը վերանորոգված է, և վթարի հետևանքները վերացված են, իսկ ջրամատակարարումը վերականգված է։ Ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքները, որը նախատեվում է ավարտել այսօր։ Տեղեկացնենք նաև, որ այդ ընթացքում ընկերությունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել էր խմելու ջրով։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայցում է համայնքի բնակիչների ներողամտությունը։
Տեղեկացնենք, որ «Լիդիան Արմենիան» ճանապարհների և որոշ ենթակառույցների շինարարական աշխատանքերի իրականցման համար ներգրավել է հայաստանյան մոտ մեկ տասնյակ մասնագիտացված կապալառուներ։ Արդեն մոտ երկու տարի տևող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքում ջրագիծը վնասվում է երրորդ անգամ։ Շինարարական աշխատանքների ժամանակ կապալառու ընկերության կողմից նման դեպքերը դժվար է ամբողջությամբ բացառել, այդուհանդերձ, «Լիդիան Արմենիայի» համար անընդունելի է այդպիսի թերացումը։ Ընկերությունը պատրաստվում է դիմել համապատասխան լիազորված մարմիններին՝ տեղի ունեցածի լիարժեք քննություն իրականացնելու համար։
«Լիդիան Արմենիան» կապալառու ընկերությունների է ներգրավել միայն շինարարական աշխատանքներում, իսկ հանքարդյունաբերական գործունեությունը «Լիդիան Արմենիան» իրականացնելու է բացառապես սեփական մասնագետների միջոցով»։

Նույն շարքից