Միջազգային Քաղաքականություն 

Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահ

analitik.am

Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը մայիսի 20-ին հայտարարել է նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին, փոխանցում է Associated Press-ը:

Քվեաթերթիկների 93 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ գործող նախագահը ստացել է ձայների 68 տոկոսը՝ ավելի քան 5,8 միլիոն ձայն: Ինչ վերաբերում է Մադուրոյի հիմնական մրցակից Էնրի Ֆալկոնին, նա ստացել է 1,8 միլիոն ձայն: Վերջինս արդեն հայտարարել է, որ ընտրությունները լեգիտիմ չեն:

Հավելենք, որ ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է եղել՝ 50 տոկոսից պակաս:

 

Նույն շարքից