Հասարակություն 

Նա մեզ խորհուրդ էր տալիս մնալ ազնիվ, լինել մարդ. Արմեն Սարգսյանը՝ մոր մասին

analitik.am

«Մենք ազատամարտի մայրեր շատ ենք ունեցել, բայց քանի որ Վազգեն Սարգսյանը ժողովրդի կողմից ընդունվեց որպես Սպարապետ, Գրետա մայրիկը դարձավ ազատամարտի մայրերի մայրը»,-այսօր՝ մայիսի 21-ին, Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Սարգսյանի խոսքերով, կռվում, պատերազմի ժամանակ զոհված յուրաքանչյուր զինվորի մայր պատերազմի մայր է:
Հարցին, թե ինչ չէր սիրում Գրետա մայրիկ, Սարգսյանը ասաց՝ անարդարությունը, ստախոսությունը, տղամարդու անպարկեշտ պահվածքը, տղամարդու կողմից ինչ-որ բան խոսք տալը և չկատարելը. «Ընդհանրապես ստի, կեղծիքի հետ չէր կարողանում համակերպվել: Նա մեզ խորհուրդ էր տալիս մնալ ազնիվ, լինել մարդ»:

 

Նույն շարքից