Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է իր որոշ կողմնակիցներին

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության անդամների երդմնակալությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ինքը հիշեցնել իր այն կողմնակիցներին, ովքեր սվիններով են ընդունում ցանկացած քննադատություն, այն մասին, որ տեղի ունեցածը սիրո և համերաշխության հեղափոխություն է, նշեց, որ ինքը տեղյակ չէ նման երևույթի մասին, իսկ եթե նման բան կա, հորդորում է վերջիններիս քննադատությանը նայել որպես հնարավորություն:

Խոսելով այսօրվա միջոցառման դռնփակ լինելու մասին (նախօորոք հայտարարվել էր, որ կառավարության անդամների երդմնակալությունը դռնփակ է լինելու, սակայն հետո դռները բացվել են լրագրողների համար)՝ Փաշինյանն ասաց, որ միջոցառումից կես ժամ առաջ է իմացել այդ մասին և նախագահ Արմեն Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվել երդմնակլության արարողությունը դռնբաց անել:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ վարչապետը նշեց, որ այն եղել է կառուցողական, դրական և շատ արագ արձանագրվել է, որ կա աշխատանքային և նույնիսկ բարեկամական մթնոլորտ:

Նույն շարքից