Իրավական 

Հայաստանում նախագահականից դատական համակարգի կախվածությունը վերածվել է դոպինգային կախվածության. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի դատական համակարգն այլասերվել է և գնալով նախագահականից կախվածությունը վերածվել էր դոպինգային կախվածության: Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ, դիմելով Գլխավոր դատախազին, հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ցանկանալով իմանալ, թե որքանով է հնարավոր եղած դատավարներով, ովքեր տարիներ շարունակ անկախ չեն մտածել և գործել, հիմա  այլ կերպ գործել, հնարավոր է արդյո՞ք, որ այդ դատավարները կարողանան հիմա գործել օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում. «Հասկացեք, դժվար է 20 տարի սպասել, թե քեզ ինչ են թելադրելու, թե ինչ վճիռ կայացնես մեկ ձու գողացողից մինչև ամենամեծ կոռուպցիոները և հիմա ուղղակի աշխատել այլ պայմաններում»:

Գլխավոր դատախազը նշեց, որ ինքը համաձայն չէ Զոհրաբյանի հետ՝ հավելելով, որ Հայաստանում արդարադատության ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ մշտապես քայլեր ձեռնարկվել են ու հիմա էլ ձեռնարկվում են. «Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք ավելի լավ արդարադատություն: Իսկ այն դատավարները, ովքեր չեն համապատասխանի օրենքի պահանջներին, դրա համար կան համապատասխան մեխանիզմներ»:

Նույն շարքից