Իրավական 

Պայմանական վաղաժամկետ ազատման մասին օրենքն ընդունվեց

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն (75 կողմ) ընդունեց  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Քվեարկությունից առաջ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը:

Էդմոն Մարուքյանն իր հերթին ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք դեմ են քվեարկել, քանի որ մտահոգություններ կային, սակայն ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին աշխատելու մասով և իրենք կողմ են քվեարկելու:

 

Նույն շարքից