Միջազգային Քաղաքականություն 

Իրանի հոգևոր առաջանորդն ԱՄՆ-ը համեմատել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի կատվի հետ

analitik.am

Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլլա Ալի Համենեին ԱՄՆ-ի համար կանխատեսել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի կատվի ճակատագիրը: Վերջինիս խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:

«ԱՄՆ-ը դիմում է քաղաքական, տնտեսական, ռազմական և քարոզչական տարբեր քայլերի, որպեսզի վնաս հասցնի Հանրապետությանը: Սակայն բոլոր այդ փորձերը տապալվելու են: Ինչպես հայտնի կատուն, Վաշինգտոնը միշտ պարտվելու է»,-ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Այսպես իրանական կողմը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ով նոր պայմաններ էր առաջ քաշել Թեհրանի հետ համագործակցության համար:

 

Նույն շարքից