Հասարակություն 

Կովի կաթը վնասակար է մանկահասակ երեխաներին

analitik.am

 

Կովի կաթն իր կազմով՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ,  բացարձակապես չի համապատասխանում փոքր երեխաների պահանջներին: Կովի կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք փոքրիկ երեխայի օրգանիզմը ընդունակ չէ մարսելու: Կովի կաթի մեջ չկան հատուկ ճարպեր, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի ճիշտ զարգացման համար:

 Փոխարենը՝ դրանք պարունակվում են կրծքի կաթում և երեխաների համար նախատեսված զանազան կաթնախառնուրդներում: Բացի այդ՝ կովի կաթը հանգեցնում է հաստ  աղիից արյան դուրսմղմանը անոթների միջոցով. սրա հետևանքով երեխաները աճի, զարգացման խնդիրներ, սակավարյունություն են ունենում: Մայրական  և կովի կաթում պարունակվող երկաթի քանակը նույնն է, սակայն կա ձևի տարբերություն: Մայրական կաթի մեջ պարունակվող երկաթը լիարժեք յուրացվում է երեխայի օրգանիզմի կողմից, իսկ կովի կաթինը՝ ոչ: Մանկաբույժի Կովի կաթով սնվող մինչև մեկուկես տարեկան երեխաները շատ ավելի գունատ են լինում, քան կրծքի կաթով սնվողները:

90 տոկոս դեպքերում հնարավոր է իրականացնել սնուցում մայրական կաթով: Մնացած դեպքերում խորհուրդ է տրվում երեխաներին կերակրել կաթնախառնուրդներով: Նրա խոսքով`երեխային կովի կաթ կարելի է տալ արդեն մեկուկես տարեկանից հետո, սակայն դրա օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մլ-ն:

 

Նույն շարքից