Գլխավոր Քաղաքականություն 

Հրաժարական չեմ տալու. Հրայր Թովմասյան

analitik.am

Սահմանադրական դատարանը չի համագործակցում որևէ ուժի հետ, ՍԴ-ն իրականացնում է իր գործառույթները: Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ՍԴ նախագահը պարտավոր է դրսևորել քաղաքական չեզոքություն և զսպվածություն և խնդրելով չտալ հարցեր, որոնք  իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ են պարունակում:

Հարցին, թե ինքը հրաժարական տալո՞ւ է, Թովմասյանն ասաց՝ ոչ:
Ինչ վերաբերում է հարցին, թե տեսնում է արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանին ՍԴ-ում, ինչը ցանկանում են մի խումբ փաստաբաններ, Թովմասյանն ասաց, որ ՍԴ-ում տեսնում է յուրաքանչյուրին, ով կստանա Ազգային ժողովի առնվազն 3/5-ի աջակցությունը:

 

Նույն շարքից