Քաղաքականություն 

Բակո Սահակյանը հանդիպել է «Արցախի երիտֆորում- 2013»-ի մասնակիցներին

analitik.am

Արցախի նախագահ  Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հանդիպել է «Արցախի երիտֆորում- 2013»-ի մասնակիցների հետ:
Ինչպես հայտնում է «Արմենպրես», Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մեր հանրապետությունում երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից