Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը կհանդիպի Իլհամ Ալիևին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Նույն շարքից