Քաղաքականություն 

ՀՀ նախագահը ներկա Է եղել ՌԴ-ի զինված ուժերի կառավարման պլանային վարժանքին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, անցկացրել Է ՌԴ զինված ուժերի կառավարման պլանային վարժանք: Միջոցառումը, ընդգծել Է նա, պլանավորված էր տակավին անցյալ տարվա նոյեմբերին եւ անցկացվում է Հաղթանակի օրվա եւ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նախաշեմին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:  

 

ՌԴ պաշպանության կառավարման ազգային կենտրոնից վարժանքը դիտել են ՀԱՊԿ-ի երկրների նախագահները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: 

 

Միջոցառման ընթացքում փորձարկվել են հակառակորդի ցամաքային խմբավորումների ոչնչացման եւ հրթիռաավիացիոն հոծախումբ հարվածի դիմագրավման նպատակով հրթիռային զորքերի եւ հրետանու, օդուժի եւ հակաօդային պաշտպանության առանձին միավորումների եւ զորամասերի կիրառման հարցերը: Նաեւ մշակվել են միջուկային դիմադարձման ուժերի կողմից պատասխան հոծախումբ հրթիռային միջուկային հարվածի եւ Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգով հակառակորդի միջուկային հարվածի դիմագրավման հարցերը:

Նույն շարքից