Միջազգային 

ԿԸՀ-ին է ուղարկվել ՆԱՏՕ-ին միանալու մասին համաուկրաինական հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը

analitik.am

«Բատկիվշչինա» կուսակցությունն ԿԸՀ-ին է ուղարկել ՆԱՏՕ-ին միանալու մասին համաուկրաինական հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդել է կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն «Բատկիվշչինա»-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ այդ հանրաքվեն պետք է կայանա հոկտեմբերի 26-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ:

«Բատկիվշչինա» կուսակցությունը որոշում է կայացրել իրականացնել բոլոր ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը ՆԱՏՕ-ին միանալու մասին հանրաքվեն անցկացնելու համար», - հայտարարել է Տիմոշենկոն:

Այնուհետեւ «Բատկիվչինա»-ի ակտիվիստները մտադիր են 3 մլն ստորագրություն հավաքել հանրաքվեի ՝հարցը բարձրացնելու համար:

Նույն շարքից