Միջազգային 

«Իսլամական պետության» կողմնակիցները ստեղծել են իրենց սոցցանցը

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» կողմնակիցները ստեղծել են իրենց սոցցանցը՝ Сaliphate book-ը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ արգելափակվել են մյուս սոցցանցերում ահաբեկչական խմբավորման էջերը: 5elafabook.com կայքի ստեղծումից մեկ օր անց այն շարունակել է մնալ անմատչելի, ինչի համար էլ դեռ անհայտ է, թե ով է ստեղծել և որքան օգտատեր է գրանցվել այնտեղ: Կայքի անվանումը ծագում է արաբական khilafa բառից, որը նշանակում է խալիֆաթ: kh-ի համադրությունն արաբերենում նշանակում է 5 թիվը:

 

Կայքը թարգմանված է 7 լեզվով՝ հոլանդերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, թուրքերեն, ինդոնեզերեն ու Ճավայի լեզվով: Ընդ որում՝ արաբերենով այն մատչելի չէ: Ռեսուրսի էջում նշված է, որ այն ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, որպեսզի «պաշտպանի օգտատերերի մասին տեղեկատվությունն ու ապահովի նրանց անվտանգությունը»: 

 

 

Նույն շարքից