«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Քաղաքացիների օրինապահության աստիճանը 10 բալային համակարգում գնահատելիս գնահատում եմ 6 բալ. Արսեն Արսենյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզի դատախազ՝ Արսեն Արսենյանի կենսագրությունը: 



 

 

 

Կենսագրություն

 

 Արսեն Արսենյանը  ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 26-ին Արտաշատ քաղաքում:



1972-1982 թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է  Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:


 

1983 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:


 

1984-1986 թվականներին ծառայել է   ԽՍՀՄ զինված ուժերում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է  1990 թվականին և անցել մասնագիտական աշխատանքի:


 

1990-1999 թվականներին աշխատել է ՀԽՍՀ և ՀՀ ներքին գործերի նախարարությունում՝ քննիչի, ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոններում:


 

1999 թվականից աշխատանքի է  անցել ՀՀ դատախազության համակարգում որպես քննիչ, ավագ քննիչ, դատախազ, դատախազության ավագ դատախազ, մարզի դատախազության դատախազի տեղակալ:


 

2013 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է  Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնում:


 

Ամուսնացած է, ունի 2 որդի:

 



 

-Կա՞ օրենքում բացթողում, որը հնարավորություն է տալիս դատախազին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրինական և անկողմնակալ քննությունը կատարելու ընթացքում խախտել իր լիազորությունների սահմանը և կողմնակալություն ցուցաբերել հանցագործության բացահայտմանը:



-  Եթե դատախազը ցանկանա խախտել իր լիազորությունների սահմանը և կողմնակալություն ցուցաբերել, չեմ կարծում, որ այնպիսի օրենք լինի, որ ցանկության դեպքում չկարողանա:

 

 

-Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանձնե՞լ է անձանց օտարերկրյա պետություններին:



- Նման տեղեկատվության չեմ տիրապետում:

 



-Երբ դատախազը հրաժարվում է մեղադրանքից, նման դեպքերում դատավորը պարտավո՞ր է կայացնել արդարացնող դատավճիռ:



-Ոչ:

 

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ քաղաքացիների օրինապահության աստիճանը, և արդարադատություն-հասարակություն վստահության չափը:



-Քաղաքացիների օրինապահության աստիճանը 10 բալային համակարգում   գնահատելիս գնահատում եմ 6 բալ, իսկ արդարադատություն-հասարակություն վստահությունը՝ 7 բալ:

 


-Մեր անցկացրած հարցումների արդյունքում պարզվեց, որ հասարակության զգալի հատվածը  այդքան էլ համոզված չէ կայացված վճիռների օրինականության հարցում, ինչո՞վ է դա պայմանավորված:



-Դա պայմանավորված է դատարանների կողմից նույնանման հանգամանքներին վերաբերող գործերով իրարամերժ դատական ակտեր կայացնելու պատճառով:

 

 

 

Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

Նույն շարքից