Ֆեյսբուք 

Խախոլական մտածելակերպով հայկական օրաթերթը

analitik.am

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Հայաստանում գտնվող Ուկրայինայի ռադայի պատգամավոր, Բորիս Տարասյուկը, ով մի քանի օր առաջ աչքի ընկավ իր հակահայկական հայտարարություններում, ևս մեկ անգամ ինքնադրսևորվելու առիթ է ունեցել:


Այսօր «ՉԻ» կոչված օրաթերթում տպագրվել է վերոհիշյալ անձի հարցազրույցը, որտեղ, թերթի գրչակ լրագրողները, օգտվելով Տարասյուկի հակահայ դիրքորոշումից, ՀՀ ներքաղաքական հարցերի շուրջ մի քանի պարզաբանումներ են քննարկել:


Մասնավորապես հիմնական թեման կապված է եղել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին. Տարասյուկն իր խոսքում նշել է. «Թեև Սահմանդրությունը երկրի բարձրագույն օրենսդրական փաստաթուղթն է, այն չի կարող հանգեցնել պետության զարգացմանը կամ նպաստել ժողովրդավորությանը»: Տարասյուկի կարծիքով սահմանդրական փոփոխությունները բավարար չեն ժողովրդավարության գործընթացն ապահովելու համար, և անհրաժեշտ են ֆունդամենտալ փոփոխություններ:


Պատգամավորը նաև նշել է, որ «ՀՀ-ում գործող իշխանությունները ընտրել են արտաքին քաղաքական մի կուրս, որը հակասում է եվրոպական արժեքներին»: Այստեղ հետաքրքրական մի քանի եզրույթներ. տարօրինակ է այն փաստը, որ ժողովրդավարության մասին խոսում է Մայդան կազմակերպած խմբի ներկայացուցիչը, և որ ամենագլխավորն է, ինչ կապ ունի Տարասյուկը ՀՀ նեքաղաքական գործընթացների հետ, առավել ևս հանդես գալ այն քննադատող ինչ-ինչ որակումներով: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում Տարասյուկը Ուկրաինայում կատարվող իրադարձությունները համեմատել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի հետ:


Ուկրաինացին մասնավորապես ասել էր. «Դա նույնն է, որ դուք տարիներով խոսում եք հայերի ցեղասպանության մասին, և որևէ մեկը դա փորձում է ժխտել: Եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ապա ինչպե՞ս կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը»:


Սա ընդամենը ՀՀ ընդդիմադիր մամուլի հերթական անհեռատես քայլերից մեկն է, երբ մեր ազգի ու ժողովրդի վերաբերյալ բացահայտ թշնամական վերբերմունք ունեցող գործչի կարծիքը փորձում են ծառայեցնել սեփական պատվիրատուների շահերին: Ուշագրավ է, որ թերթը բացահայտ ադրբեջանամետ գործչի տեսակետը ներկայցնում են որպես միջազգային կառույցի ներկայացուցչի դիրքորոշում, ինչն ուղղակի թերթի «քաղաքական տանիքի» զավեշտի արտացոլումն է: Հ.գ. Թոմաս Էդիսոն. «Քաղաքակրթության կարևորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է»:

Նույն շարքից