Գլխավոր Մշակույթ 

Վիշապ կոթողների ուսումնասիրությունը կարևոր է այդ շրջանում բնակվող մարդկանց պատկերացումները հասկանալու, մեկնաբանելու համար. Պավել Ավետիսյան

analitik.am

Հայաստանյան հնագիտության ձեռքբերումներն արժևորվում են ոչ միայն այն առումով, որ նոր հուշարձաններ են պեղվում, այլ այդ հուշարձաններից կորզված տեղեկատվությունն ինչ նշանակություն ունի մարդկության ձևավորման պատմության համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով, իրենց ծրագրերում մեծ տեղ ունեն կենսաչափական, նյութաչափական ուսումնասիրությունները, ԴՆԹ անալիզը, որը նորություն է հայ հնագիտության համար:

Պ. Ավետիսյանը կարևորեց Վիշապ քարակողոթների պեղումները: Վիշապ քարակողոթները Հայկական լեռնաշխարհում բրոնզեդարյան ժամանակների մոնումենտալ քանդագործության բացառիկ նմուշներ են: Վիշապաքարերը տարածված են եղել միայն Հայաստանում: Այժմ պեղվում են Արագածի գագաթամերձ մասում՝ Տիրին կատարի տարածքում գտնվող վիշապ կողոթները, որոնք թվագրվում է Ք.Ա. 16-15-րդ դարերի սահմաններում:

«Հայկական լենռնաշխարհի տարբեր հատվածներում, բնակատեղիներից դուրս կան տարածքներ, որոնք անվանվում են սրբազան լանդշաֆտ,  որոնց կարևոր տարրերից է վիպաշ կոթողները: Դրանց հարևանությամբ հայտնաբերվում են դամբարաններ, սրբատեղիներ: Վիշապ կոթողների ուսումնասիրությունը կարևոր է այդ շրջանում բնակվող մարդկանց պատկերացումները հասկանալու, մեկնաբանելու համար: Այդ հուշարձանները բրոնզեդարյան  շրջանի մասին նոր պատկերացումներ կազմելու հնարավորություն կընձեռեն»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Նույն շարքից