Գլխավոր Հասարակություն 

Այսօր Հայաստանը կրթության ոլորտում կիրառում է 20-րդ դարի առաջին կեսի տեխնոլոգիաները. սոցիոլոգ

analitik.am

Գոյություն ունեն հատուկ չափորոշիչներ՝ IQ, որոնք գնահատում են տվյալ երկրի կրթական մակարդակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա, այս դարը պահանջում է նոր մտածողություն, որը Հայասատանը չի կիրառում:

«Պետք է ուսանողի և դպրոցականի մոտ ձևավորել մեթոդաբանական-որոնողական մտածողություն, առանց դրա նա պիտանի չի լինի: Այսօր Հայաստանը կրթության ոլորտում կիրառում է 20-րդ դարի առաջին կեսի տեխնոլոգիաները»,-ասաց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նկատեց, մեր երկրում այսօր շուկան կրթություն չի ուսումնասիրում. «Երեխան այսօր մասնագիտություն ընտրելիս նայում է, թե որով կարող է լավ փոխ աշխատել»:

Սոցիոլոգի խոսքով, մեզ մոտ չկան բիզնես ոլորտով զբաղվող իրավաբաններ, միջազգային կապեր հաստատող մենեջերներ, արտաքին կապեր հաստատող մասնագետներ. «Ովքեր էլ դրսում սովորում են, գալիս տեսնում են այստեղի աշխատավարձը, նորից գնում են հետ: Մենք պետք է վերակառուցենք դպրոցը, վերանայենք բուհական համակարգի ծրագրերը»:

Նաև ավելացրեց, պետք է ուսումնասիրվի աշխատանքային շուկան, իսկ պետական աջակցությունը՝ պետպատվերը պետք է տրվի շուկայում պահանջվող դեֆիցիտ մասնագիտություններին:

Նույն շարքից