Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Մի քիչ հղի, մի քիչ ազերի և լրիվ մաքուր դաշնակ

analitik.am

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը սենսացիոն հայտարարություն արեց, որը, բուն իմաստով, ամբողջովին բացահայտեց դաշնակցության ղեկավարության իրական դեմքը, շեշտում ենք, խոսքը գնում է միմիայն դաշնակցության ղեկավարների մասին:

Փաստորեն, պարզվում է,որ թուրքական ապրանքների դեմ անողոք պայքարող, հայ դատի հարցն օրակարգում պահելու համար ամբողջ աշխարհից փող հավաքող, Ստամբուլը և Բաքուն արյան մեջ կորցնող ՀՅԴ ղեկավարներից մեկը ամենևին դեմ չէ, որ Ադրբեջանը տնտեսական գործունեություն ծավալի ՀՀ-ում: Ավելին` ով էլ հանկարծ փորձի ռուս- ադրբեջանական ՎՏԲ բանկին կպնի, գործ կունենա անձամբ Արծվիկ Մինասյանի հետ: Զարմանալին այն է, որ թուրքերի դեմ անողոք պայքարող մեր Արծվիկը հրապուրված է փաստորեն Ադրբեջանով և ողջունում է վերջինիս մուտքը Հայաստան` հավանաբար մտածում է,որ եթե ազերիները քառօրյա պատերազմի միջոցով չկարողացան մտնել ՀՀ, ապա հավասարությունը պահելու համար գոնե թե ռուս ադրբեջանական ՎՏԲ բանկի միջոցով թող սեփականություն ձեռք բերեն ՀՀ-ում,թե չէ արդարացի չի ստացվում, ըստ Արծվիկի` համ հողերը մեզ,համ տնտեսությունը, բա «եղբայր» ազերիների՞ն: Ի դեպ, Արծվիկն այն աստիճան է շտապել իր պաշտպանության տակ առնել ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկին,որ նույնիսկ ժամանակ չի գտել ուսումնասիրել հարցի բուն էությունը:

Հատուկ ռուս- ադրբեջանական բանկի փաստաբան, համատեղության կարգով ՀՀ էկոնոմիկայի նախարար աշխատող Արծվիկ Մինասյանի համար ստիպված ենք կրկնել.

1. Ըստ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի կանոնադրության` 2 տոկոսից ավել բաժնեմաս ունեցողը բանկի տնօրենների խորհրդում նշանակում է իր անդամին, ինչն էլ արել է Ադրբեջանը` այնտեղ նշանակելով Մաքսումով Շարիֆ Օգլիին:

2.Տնօրենների խորհրդի անդամը տիրապետում և վերահսկում է բանկի և նրա դուստր ձեռնարկությունների ամբողջական շարժը:

3.Արծվիկը հայտարարում է,որ ռուս- ադրբեջանական ՎՏԲ բանկը ՀՀ-ի դեմ չի գործում,իսկ ի՞նչ է մտածում արծվիկը… Քառօրյա պատերազմի ժամանակ 400-ից ավել բռնագանձման հայց ներկայացնելն ընդդեմ մեր կամավորների, վարկային համաներում հայտարարելը և Ադրբեջանի պահանջով դրանից մեկ օր հետո հրաժարվելը համաներման գաղափարից, ՀՀ-ից 3 տոկոսի չափով շահույթ ստանալը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Ադրբեջանի առջև բացեիբաց դնելը, ՀՀ տնտեսությունը պարալիզացնելը հայանպա՞ստ գործողություն է:

Հավանաբար, ըստ Արծվիկի, այո: Չմոռանանք հիշեցնել ընթերցողին,որ ընդամենը մի քանի օր առաջ դաշնակցության մեկ այլ ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարում էր, որ կարելի է մտածել նաև ադրբեջանցիներին տարածքներ զիջելու մասին: Ամեն դեպքում, այնպիսի տպավորություն է,որ ՀՅԴ այս երկու ղեկավարները մինիմում ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում խոշոր ավանդներ ունեն դրած և տոկոսներն էլ ստանում են ոչ թե ռուբլով, դրամով կամ դոլարով, այլ ադրբեջանական մանաթով:

Նույն շարքից