Գիտություն Հասարակություն 

Չինացի կենսաբաններին հաջողվել է «խմբագրել» կապիկների գենը

analitik.am

Չինացի գենետիկներին հաջողվել է ճշտությամբ «խմբագրել» կապիկների սաղմի գենը՝ արդյունքում ստանալով մուտացիայի ենթարկված ձագերի. Դա թույլ կտա ապագայում ստեղծել մարդկային հիվանդություններ ունեցող կապիկների ու դրանց օգնության բուժման եղանակներ որոնել, ասվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում:

Այժմ գիտնականները լայնորեն օգտագործում են տրանսգենային մկների ու առնետների մարդկանց հիվանդությունների, օրինակ, քաղցկեղի մոդելավորման համար: Կրծողների գեների փոփոխության տեխնիկան հիմնվում է վերախմբավորման, ԴՆԹ մոլեկուլների հատվածների փոփոխության վրա: Այս մեթոդը չի գործում կապիկների դեպքում: Բացի այդ որոշ հիվանդությունների, ինչպես օրինակ նյարդային համակարգի խանգարումներն են, դժվար է մոդելավոր կրծողների վրա:

Մինչ այժմ կապիկների գեների «խմբագրման» համար կիրառվում էին ԴՆԹ բջջում գենի տվյալ հատվածում վարակի ներմուծմամբ: Սակայն այդ դեպքում դժվար է վերահսկել արդյունքը: Չինացի գիտնականներն առաջին անգամ պրիմատների վրա կիրառել են CRISPR/Cas9 մեթոդը, որի ժամանակի օգտագործում են ՌՆԹ հատվածներ: Նրանց Cas9 տարրը ուղղում են ԴՆԹ-ի տրոհված մոլեկուլի անհրաժեշտ հատված:

Նանկինի բժշկական համալսարանի գիտնականները մեթոդը փորձել են կապիկների բջիջների վրա, ինչից հետ մակակների 186 սաղմերի վրա միաժամանակ երեք գեն են փոխել: Այնուհետ 83 սաղ գիտնականները ներարկել են 29 էգ մակակների: Դրանցից մեկը հաջողությամբ երկվորյակ էգ ձագեր է ունեցել: Եւս 8 կապիկ դեռ ձագեր չեն ունեցել: Ձագի գեների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ առկա է ծրագրված երեք մուտացիաներից երկուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից