Հասարակություն Քաղաքականություն 

Հայաստանում Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգ կներդրվի

analitik.am

Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում հաստատել է «Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը: 

Հայեցակարգի նպատակն է` միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում  բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մշակումը, որոնք նպատակաուղղված պետք է լինեն բնապահպանության ոլորտում Հայաստանի կառավարության կարեւորագույն  հետեւյալ նպատակների իրագործմանը`

1)   ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ,

2)   հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները եւ կառուցել նորերը,

3) Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանության միջոցառումների իրականացումը,

4) ապահովել անտառապատման եւ անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպոր-տից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի եւ անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,

5) ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը եւ կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,

6) մշակել եւ կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման եւ էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,

7)ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաեւ բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,

8)ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների կառավարումը, բնական եւ մարդածին ազդեցությունների կանխատես¬ման համակարգի զարգացումը:

Հայեցակարգի խնդիրներն են.

1) Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորմանը առնչվող իրավահարաբերությունների կարգավորումը,

2) բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի եւ գնահատման համակարգի ներդրումը,

 3) դրանք մշակողների եւ իրականացնողների պատաuխանատվության եւ հաշվետվողականության սահմանումը,

 4) ռազմավարական փաuտաթղթերի թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը,

5) միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրա¬պե-տությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգի անցման հնարա¬վորու¬թյունների բացահայտումը եւ այդ  համակարգի  ներդրման ապահովումը:

Որոշման համաձայն` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պետք է 6-ամuյա ժամկետում uահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնի բնապահպանական խնդիր¬ների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիր:

Հայեցակարգը մշակել է բնապահպանության նախարարությունը` ուսումնասիրելով Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Էստոնիայի, Մալթայի, Ղազախստանի Հանրապետության փորձը:

Նույն շարքից