Գիտություն Հասարակություն 

Բոլոնյան գործընթացի նկատմամբ ուսանողների վստահությունը մեծացել է. հետազոտություն

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը 2013թ․հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է «Հայաստանի պետական բուհերի ուսանողության Բոլոնիայի գործընթացին մասնակցության ուսումնասիրություն» և հայտնաբերել, մի քանի կարևորագույն խնդիրներ, սակայն նաև պարզել, որ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է, այս մասին այսօր Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հետազոտությունն անցկացված ինստիտուտի տնօրեն Սուրեն Մանուկյանը։

Պետական համալսարաններում օտար լեզվի դասավանդումն ուն կատարելագործման կարիք, բակալավրիատում ուսանողների տեղեկացվածությունը Բոլոնյան գործընթացի մասին ցածր մակարդակի վրա է գտնվում, իսկ 

մագիստրատուրայում՝ միջին, ռոտացիան ճիշտ և աշխատող համակարգ է, սակայն դեռևս առկա է գնահատման սուբյեկտիվ կամ կոռուպցիոն տարրը: Հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող 1202 ուսանողներ»,- ասաց նա և ընդգծեց, որ, այնուամենայնիվ, բոլոնյան գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է:

Ըստ հետազոտության արդյունքների՝ բակալավրիատի ուսանողների 58.6%-ը և մագիստրատուրայի` 78.7%-ը ռուսաց լեզվի իրենց իմացությունը գնահատում են «լավ» կամ «գերազանց», իսկ անգլերենի դեպքում դա համապատասխանաբար` 36.6% և 50.9% է:

«Ռուսերենի և անգլերենի իմացությունը կտրուկ աճում է մագիստրատուրայի ավարտական կուրսում, երբ ուսանողները թեզի պատրաստման ընթացքում 

ինտենսիվ օգտվում են օտարալեզու գրականությունից»- ասաց Սուրեն Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ բակալավրիատի ուսանողների 30.1%-ը, իսկ մագիստրատուրայի` 52.6%-ը, համարում են, որ իրենք լավատեղյակ կամ բավարար տեղյակ են Բոլոնիայի գործընթացից: Մագիստրատուրայի ուսանողների 56.2%-ը համարում է, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, 75.3%-ը համարում է, որ դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ 45.5%-ը համարում է, որ մագիստրատուրայի դիպլոմով աշխատանք գտնելն ավելի հեշտ է:

«Համալսարաններում անվճար համակարգից վճարովի և հակառակ ուղղությամբ անցում են կատարել ուսանողների 18.0%-ը: Ուսանողների 84.6%-ը համարում է, որ վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքը «լիովին արդարացի է» կամ «ավելի շուտ արդարացի է»: Սա շատ լավ ցուցանիշ է մեզ համար, բայց, իհարկե, անելիքներ դեռ կան»,- ասաց Սուրեն Մանուկյանը:

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների միջազգային փոխանակմանը մասնակցել ցանկացող ուսանողների 55.1%-ի կարծիքով՝ դրան խոչընդոտում են ֆինանսական դժվարությունները:

Նշենք, որ այս հետազոտության հիմնական նպատակն է՝ գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում և վերջինիս բաղադրիչների ընկալումներն ուսանողության կողմից: Դրանք հետագայում պետք է օգտագործվեն բարձրագույն կրթությանն որակի բարձրացման ուղղված ծրագրերում:

Նույն շարքից