Առողջապահություն 

Սխտորի օգտակար բուժական հատկությունները

analitik.am

Սխտոր միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, և ժողովրդական բժշկության մեջ։ Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը ։ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց։Ճաշի հետ սխտոր օգտագործելուց մի փոքր իջնում է մարդու զարկերակային ճնշումը և առաջացնում է քնելու ցանկություն։

Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66% ջուր, 35,34% չոր նյութ (ընդ որւոմ՝ ածխաջրեր-26,31%, սպիտակուցներ -6,67%, ճարպ-0,06%, թաղանթանյութ-0,77%) և 1,44% մոխիր։ Սխտորն հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծում, քլոր ու անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։

Սխտորն ամբողջ աշխարհում օգտագործվում է խոհարարության մեջ պատրաստի ուտեստին բուրմունք տալու համար, բայց այն ոչ պակաս հայտնի է որպես բուժիչ բաղադրիչ: Սխտորն ունի հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են օգնել արտրիտի եւ այլ ցավերի դեպքում: Ուսումնասիրություններից մեկի ընթացքում հայտնաբերվել է, որ 4-6 շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ սխտորի ընդունումն ավելի պակաս չի օգնում, քան սովորական թերապիան ռեւմատոիդ արտրիտի դեպքում: Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ սխտորը պատասխանատու է լիպիդների մակարդակի իջեցման, արյան ջրիկացման, հիպերտոնիայի, քաղցկեղի հակազդեցության համար, ունի հակաօքսիդանտ եւ հակաբակտերիալ ազդեցություն:

 

Նույն շարքից