Առողջապահություն 

Առողջապահության առումով ամենազարգացած երկրների վարկանշային տասնյակը

analitik.am

Բժշկության զարգացման մակարդակը յուրաքանչյուր երկրի բարեկեցության ցուցիչն է: Այս մասին գրում է fithacker.ru-ն` ներկայացնելով առողջապահության առումով ամենազարգացած երկրների վարկանշային տասնյակը:



1. Շվեդիա

Առաջին տեղը ցուցակում զբաղեցնում  է Շվեդիան: Այս երկիրը ո՛չ միայն առաջատար է տնտեսության ոլորտում և աչքի է ընկնում հիանալի էկոլոգիայով, այլև` երաշխավորում է իր քաղաքացիների բարձրորակ, հարմարավետ և մատչելի բուժսպասարկումը:



Առողջապահական համակարգը ֆինանսավորվում է կառավարության կողմից և 97 տոկոսով փակում է բժշկական ծախսերը: Շվեդիայի քաղաքացու ուսերին մնում է բուժման ծախսերի 3 տոկոսը միայն: Այս համակարգի մեջ ներառված չի միայն ատամների խնամքը, սակայն այն երբեմն սուբսիդավորվում է, իսկ մինչև 19 տարեկանների համար անվճար է:



2. Շվեյցարիա



Շվեյցարիան ոչ մեծ, սակայն հարուստ և թանկարժեք պետություն է, որը ակտիվորեն հոգ է տանում իր քաղաքացիների առողջության մասին: Հավանաբար, այդ է պատճառը, որ շվեյցարացիները բավականին երկար են ապրում` կանայք ամենաերկարը՝ 85 տարի, իսկ տղամարդիկ` 80.5: Այստեղ բուժծառայությունն ամբողջովին անվճար չէ, սակայն ծառայությունների մեծ մասը ֆինանսավորում է կառավարությունը: Մյուս մասը քաղաքացիները վճարում են իրենց առողջապահական ապահովագրությամբ:



3. Հարավային Կորեա



Պարզվում է, որ Հարավային Կորեան ևս հայտնի է ողջ աշխարհում իր առողջապահական համակարգով: Այստեղ կառավարության առջև ծառացած ամենամեծ խնդիրը վատ էկոլոգիան է, որի պատճառով աճում է տարբեր հիվանդություններ ձեռք բերելու վտանգը բնակիչների շրջանում: Կառավարությունն այս խնդրի դեմ պայքարելու համար 100 տոկոսանոց անվճար բուժսպասարկման միասնական ծրագիր է սահմանել:



4. Ավստրալիա



Այս երկրում կյանքի հարմարավետությունն ապահովում են ինչպես բնական կլիմայական պայմանները, այնպես էլ՝ զարգացած առողջապահական համակարգը: Բուժսպասարկման ծախսերի 75 տոկոսն ապահովում է դաշնային կառավարությունը, մյուս 25-ը` մասնավոր բժշկական ապահովագրությունը:



5. Իտալիա



Իտալիայում երկարակեցությունը ևս խոսում է առողջապահական համակարգի զարգացած մակարդակի մասին. կյանքի տևողությունը միջինում 82 տարի է: Այստեղ բուժսպասարկումը, որն իրկանացվում է ինչպես հանրային, այնպես էլ՝ մասնավոր  հաստատություններում, անվճար է, իսկ շտապ օգնությունն անվճար է բոլորի համար, այդ թվում` անօրինական բնակիչների:

 

 

6. Իսպանիա



Իսպանիան բարձր մակարդակի բժշկության և առողջապահության հոյակապ պետական համկարգ ունեցող երկիր է: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում կադրերի ընտրությանը: Այստեղ հաճախ գալիս են բուժվելու նաև այլ երկրներից: Իսպանիայի բնակիչները հոգում են դեղամիջոցների ծախսերի մի մասը միայն, հիմնական ծախսերը ֆինանսավորում է պետությունը: 



7. Իսրայել



Այստեղ օտարերկրացիներ ևս հաճախ ժամանում են բուժման նպատակով, ի դեպ՝ ամենատարբեր հիվանդությունների պարագայում: Իր քաղաքացիների համար Իսրայելն ապահովում է բուժսպասարկման հիմնարար իրավունքը: Բոլորը պետք է բժշկական ապահովագրություն ունենան:



8. Ճապոնիա



Բարձր տեխնոլոգիաների երկիրն առաջատար է նաև առողջապահության առումով: Ճապոնիան իր քաղաքացիների համար ապահովում է համընդհանուր բժշկական ապահովագրություն:



9. Սինգապուր



Մյուս երկրներից Սինգապուրը քիչ է ետ մնում առողջապահության առումով: Այստեղ ևս բավականին գրագետ կերպով իրականացվում է բուժսպասարկման ֆինանսավորումը` ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հաստատություններում:



10. Հոնկոնգ



Այստեղ ևս բուժծառայություններն իրականացվում են պետական և մասնավոր հատվածների միջոցով: Այստեղ ևս կյանքի տևողությունն ամենաբարձրերից մեկն է, ինչը նաև բուժսպասրկման բարձր որակի շնորհիվ է:

Նույն շարքից