Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին տարավ ու դրեց զոհասեղանին. Ալեն Սիմոնյան

analitik.am

Ինչո՞ւ են Հրազդանի քաղաքապետի ընտրությունների թեկնածուները մեկը մյուսի շտաբի պետին մեղադրում հանրակրթական դպրոցներում ճնշումներ գործադրելու մեջ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ կողմերի համար և ինչպե՞ս Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին զոհասեղանի վրա հանձնեց իշխանություններին: Այս և մի քանի այլ հարցերի մասին Analtik.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարոն Սիմոնյան, ինչպես երևում է, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պատկերավոր ասած վերածվում են իսկական ճակատամարտի: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դրան, որ թեկնածուներից Արամ Դանիելյանը ձեր կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է հանրակրթական դպրոցներում ճնշումներ գործադրելու մեջ և նույնիսկ դիմել է գլխավոր դատախազություն: Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Ամեն ինչ շատ պարզ է՝ մի շարք ուսուցիչներ և տնօրեններ արդեն տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում ասել են, որ նման բան տեղի չի ունեցել, ճնշում չի եղել, չի եղել նույնիսկ քարոզչություն, եղել է ուղղակի ծանոթություն և վերջ: Իսկ հիմա թող Արամ Դանիելյանի շտաբը մտածի, թե ինչպես են սա հիմնավորելու, առավել ևս, որ հարցով սկսել է զբաղվել նաև ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն պաշտոնական գրություն է ստացել ԱԺ պատգամավորի կողմից և պետք է զբաղվի հարցով: Կարծում եմ՝ կարող է բանը հասնել մինչև քրեական գործ հարուցելուն, և Արամ Դանիելյանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ:

-Իսկ իրականում ինչո՞ւ էր Փաշինյանն այցելել դպրոցներ, նպատակը ո՞րն է եղել: -Բանն այն է, որ տեղեկություններ կային դպրոցներում քարոզչության մասին, երեխաներից ցուցակներ են ուզում և այլն: Փաշինյանն այցելել է բոլոր դպրոցներ և խնդրել տնօրեններին անել ամեն ինչ ընտրական պրոցեսներում չներքաշվելու համար:

-Ամեն ինչ շատ պարզ է՝ մի շարք ուսուցիչներ և տնօրեններ արդեն տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում ասել են, որ նման բան տեղի չի ունեցել, ճնշում չի եղել, չի եղել նույնիսկ քարոզչություն, եղել է ուղղակի ծանոթություն և վերջ: Իսկ հիմա թող Արամ Դանիելյանի շտաբը մտածի, թե ինչպես են սա հիմնավորելու, առավել ևս, որ հարցով սկսել է զբաղվել նաև ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն պաշտոնական գրություն է ստացել ԱԺ պատգամավորի կողմից և պետք է զբաղվի հարցով: Կարծում եմ՝ կարող է բանը հասնել մինչև քրեական գործ հարուցելուն, և Արամ Դանիելյանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ:

-Իսկ ըստ Ձեզ, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի աջակցում ձեր թեկնածուին, եթե հաշվի առնենք այն, որ նրանք թեկնածու չունեն:

-Ես բազմիցս խոսել եմ այս մասին՝ կա հասարակ մարդկային նախանձ: Բացի դրանից, պետք է ասեմ, որ ՀԱԿ կուսակցության վերջին տարիների գործողություններն ուղղված են եղել զուտ իշխանություններին օգնելուն և ընդդիմադիր մյուս ուժերին ոչնչացնելուն: Եթե ետ նայենք, կտեսնենք, թե ինչպես վարվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի գլխավորած կուսակցությունը Ազատության հրապարակում նստացույց անող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բոլորն են հիշում, թե ինչ եղավ, երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, նրան նույնիսկ դավաճան անվանեցին: Այնտեղ այլակարծությունը չի ողջունվում, կա մեկ «բացարձակ ճշմարտություն», որն ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով խոսում է Լևոն Զուրաբյանի շուրթերով: Պետք չէ մոռանալ նաև այն, թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին տարավ ու դրեց Սերժ Սարգսյանի զոհասեղանին: Այն ժամանակ՝ վճռորոշ հանրահավաքից առաջ, Լևոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է գրում Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ պետք է քննարկել ապրիլի 24-ի միջոցառումների հարցը:

-Ծառուկյանն այդքան միամի՞տ էր, որ Տեր-Պետրոսյանին հաջողվեց այդքան հեշտ ամեն ինչ անել:

-Դե մենք տեսանք, թե ինչ եղավ՝ Ծառուկյանին քաղաքական դաշտում միայնակ թողեցին: Եվս մեկ շատ կարևոր բանի մասին եմ ցանկանում խոսել ՀԱԿ-ի մասով, մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀԱԿ-ի այն խոսքերին, թե վստահված անձիք ունեն Հրազդանում: Նրանք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ հայտարարեցին, որ 2000 ընտրատեղամասերից 1700-ում գոնե մեկական մարդ են ունեցել, իսկ հանրաքվեից հետո բողոքարկեցին ընդամենը 30 ընտրատեղամասի արդյունքները, սա այն դեպքում, երբ հենց իրենք էին խոսում համատարած խախտումների մասին:

-Ձեր կուսակցությունն այսօր վստահված անձի խնդիր ունի՞:

-Ոչ:

-Խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է դառնալ ընդդիմադիր դաշտի լիդեր: Բացի դրանից, կան կարծիքներ, որ վերջինս սկսել է կրկին ռադիկալ գործել: Ի՞նչ կասեք այս մասով:

-Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ պարոն Փաշինյանի գործողություններին: Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել՝ Փաշինյանն այն է, ինչ եղել է այս տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է լիդերությանը, ապա յուրաքանչյուր ուժ պետք է ձգտի լիդերության, սակայն դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնել մյուս ուժերին:

-Պարոն Սիմոնյան, անհնար է հերքել, որ այսօր մեր ընդդիմադիր դաշտում վիճակը, մեղմ ասած, վատ է: Կարելի՞ է ենթադրել, որ պատճառը լիդերի բացակայությունն է:

-Մենք մեր անկախության տարիներին տարբեր տեսակի լիդերներ ենք ունեցել, հետևաբար հարցը դրանում չէ: Բանն այն է, որ պետք է թիմ լինի: Նորմալ է եթե հավասարների մեջ լինի ինչ-որ մեկը, ով կլինի առաջինը, սակայն պետք է լինի թիմ, քանի որ լիդերը կարող է ունենալ իր թուլությունները, բացի դրանից լիդերին կարող են վերացնել և ամբողջ բուրգն այդ դեպքում կփլուզվի:

-Մեկ հարց՝ կապված Խաչատուր Սուքիասյանի հետ: Վերջին շրջանում նրան մեղադրում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ և այլն: Սրա մասով ի՞նչ կասեք:

-Պարոն Սուքիասյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո իշխանություններից ամենաշատը տուժած անձնավորությունն է, նա տուժել է և ֆինանսապես, և որպես մարդ: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը մասնակցեց Սուքիասյանի կողմից կառուցված առևտրի կենտրոնի բացմանը, չի նշանակում, որ վերջինս չունի ընդդիմադիր հայացքներ: Կարծում եմ՝ գնահատականներ տալիս պետք է ուղղորդվել փաստերով:

-Իսկ ի՞նչ միջոցներով նա կառուցեց այդ մոլը, իր անձնակա՞ն:

-Այո, նա դա արել իր անձնական միջոցներով, Սուքիասյան ընտանիքը միջոցների խնդիր չունի:

-Եվ մեկ հարց ԸՕ-ի մասին: Երկու օր առաջ վարչապետը հայտարարեց, թե մեծամասնությունը պատրաստ է բանակցություններ վարել և եթե ընդդիմության կողմից լինեն ողջախոհ առաջարկներ, դրանք կընդունվեն: Հավատա՞նք վարչապետին, թե՞ պետք չէ, եթե հաշվի առնենք այն, որ մեծամասնությունը նույնիսկ սովորական օրենքներն ընդունելիս հաշվի չի առնում ընդդիմադիրների առաջարկները:

-Կարևոր չէ, թե ինչ ընտրական օրենսգրքով ես գնում ընտրությունների, կարևորն ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է: Իսկ վարչապետի խոսքերի մասով ասեմ, որ բնական է, նա հենց այդպես էլ պետք է ասեր:

Նույն շարքից