Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Ջիդի Մաջիա. Հրեղեն խոսքեր

analitik.am

Ջիդի Մաջիան Չինաստանի ժամանակակից գրականության ակնառու դեմքերից է` բանաստեղծ ու էսսեիստ, ով գեղարվեստական մեծ ուժով պատկերում է հարազատ բնաշխարհի ոգին ու գեղեցկությունը,բացահայտում ժամանակների թռիչքի թողած խայտաբղետ հետքերը:

Թող քո անունը այս երկրի վրա, մանկիկ,
որ քո ժամն էլ գա հպարտ մահանալու:
Ես մի պատմություն եմ` գրված այս երկրին
Նյուոսուի լեզվով
Ես ծնվել եմ մի կնոջից ով հազիվ էր
կտրել պորտալարը
Իմ ցավատանջ անունը
Իմ գեղեցիկ անունը
Իմ հուսալից անունը
Մարդկային-մարդկային բանաստեղծություն է
Ձիգ տարիներով հղիացած
Իլիկը ձեռքին մի կնոջից
Իմ ավանդապաշտ հայրը
Մարդկանց մեջ մի մարդ է
Ում մարդիկ կոչում են Ժիգ Ալու
Իմ երբեք չծերացող մայրը
Այս երկրի վրա մի երգիչ է նա
Նա այս երկրի գետն է
Իմ հավետ սիրածը
Գեղեցիկների գեղեցիկն է նա
Ում մարդիկ կոչում են Գամո Անյո
Իմ հազարավոր մահերից յուրաքանչյուրում
որպես այր
Ես պառկում եմ հանգստանալու դեմքով դեպի ձախ
Իմ հազարավոր մահերից յուրաքանչյուրում
որպես կին
Ես պառկում եմ հանգստանալու դեմքով դեպի աջ
Հազարավոր սգո ծեսերի վերջում
Ես հեռեկ հյուրի քաջալերող բառն եմ
Հազարավոր սգո ծեսերի կարմիր կիզակետում
Ես մոր դողացող ձայնի վանկ եմ
Թեկուզ այս ամենն ընդգրկում է ինձ
Ես դարավոր պայքարն եմ
Արդարությունն ընդդեմ չարի
Ես դարավոր հետնորդն եմ
Սիրո ու երեւակայության
Իսկապես իջնելով դարերի միջով
Բոլոր կորցրած հարսանյաց ծրագրերը
Իմն են
Բոլոր դավաճանություններն ու
հավատարմությունները
Բոլոր ծնունդներն ու մահերը
Իմն են
Օ աշխարհ թույլ տուր պատասխան գտնել
Ես – Նյուոսու – եմ:

 

ԵՐԳ-ԱՂՈԹՔ ՑԱՎԻ ՄԱՍԻՆ

Ցա՛վ, ժամանակին ես փնտրել եմ քեզ
Չիմանալով ու՞ր կարող ես լինել
Ես քայլել եմ բոլոր պողոտաներով
Քո դեմքի արտահայտությունը դժվար էր ճանաչել
Ցա՛վ, այս անգամ ես գտա քեզ եւ ես
Այն մեկն եմ ով պարզել է իր տաք բազուկները`
գրկելու քեզ
Ցա՛վ, քեզ վեհացնելու ինչ-որ կարիք կա –
Ես հասկացա երբ հոգ տարա քեզ
Օ գալվանացնող ցավ որ ստիպեցիր ինձ դողալ
Այն օրվանից երբ քեզ գտա վերջապես
Ես դժվարահաճ չեմ ընտրության առաջ
Փշով թե ծաղկեպսակով վերջում կպսակվեմ
Ցա՛վ, ես քո կարիքն ունեմ եւ սա քո սխալը չէ
Այլ իմ սեփական ընտրությունը

 

ՀՐԵՂԵՆ ԽՈՍՔԵՐ

Իմ հազարավոր մահերից յուրաքանչյուրում
որպես այր
Ես պառկում եմ հանգստանալու դեմքով դեպի ձախ
Իմ հազարավոր մահերից յուրաքանչյուրում
որպես կին
Ես պառկում եմ հանգստանալու դեմքով դեպի աջ
Հազարավոր սգո ծեսերի վերջում
Ես հեռեկ հյուրի քաջալերող բառն եմ
Հազարավոր սգո ծեսերի կարմիր կիզակետում
Ես մոր դողացող ձայնի վանկ եմ
Թեկուզ այս ամենն ընդգրկում է ինձ
Ես դարավոր պայքարն եմ
Արդարությունն ընդդեմ չարի
Ես դարավոր հետնորդն եմ
Սիրո ու երեւակայության
Իսկապես իջնելով դարերի միջով
Բոլոր կորցրած հարսանյաց ծրագրերը
Իմն են
Բոլոր դավաճանություններն ու
հավատարմությունները
Բոլոր ծնունդներն ու մահերը
Իմն են
Օ աշխարհ թույլ տուր պատասխան գտնել
Ես – Նյուոսու – եմ:

Սկզբնաղբյուր` Granish.org

Նույն շարքից