Առողջապահություն Հայաստան Հասարակություն 

Հայաստանի ծննդատներում պակասում են կարեւոր սարքավորումները. մոնիտորինգ

analitik.am

Հայաստանի շատ ծննդատներում պակասում են նորածիններին ըստ արժանվույն խնամքի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումները և դեղերը:  Դա ցույց է տվել Հայաստանի նեոնատալ ծառայությունների մոնիտորինգը, որն անցկացրել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան USAID-ի ֆինանսավորմամբ և որի արդյունքները ներկայացրել է նեոնատոլոգ Հովհաննես Ղազարյանը:

Մոնիտորինգը ցույց է տվել, որ 1Բ և 2 կարգի ծննդատների ավելի քան 40%-ը ծախսաչափեր չունեն, 22%-ում չկա հատուկ սեղանիկ վերակենդանացման միջոցառումների համար,  13%-ում չկան շնչառական սարքեր, 29%-ում՝ լարինգոսկոպներ, 39-ում` ինտուբացիայի խողովակներ: Բացի այդ, ծննդատների 23%-ում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գոյություն չունի էլեկտրականության լրացուցիչ աղբյուր, 58%-ում՝ թարմ օդի աղբյուր, 32%-ում՝ խոնավեցուցիչներ, 62%-ում՝ տոնոմետրեր, 52%-ում` գլյուկոմետրեր, 81%-ում` բիլիռուբինոմետրեր:

Ընդհանուր առմամբ Հայաստանի ծննդատների հագեցածությունը հետևյալ կերպ են գնահատել.  անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ունի 3 կարգի ծննդատների 83%-ը, 2 կարգի ծննդատների 63%-ը և 1 կարգի ծննդատների 48%-ը: Իմիջիայլոց, միանգամյա գործածության բոլոր անհրաժեշտ սարքեր եղել են ընդամենը 3 կարգի ծննդատների 100 տոկոսում:

Ինչ վերաբերում է ծննդատների՝ դեղերով ապահովվածությանը, մասնագետները կազմել են 63 դեղի ցուցակ, որոնք օգտագործվում են նեոնատոլոգիայում, և ստուգել են, թե կան արդյոք դրանք հայկական ծննդատներում: Պարզվել է, որ դրանք եղել են 3 կարգի ծննդատների ընդամենը 63 տոկոսում, 2 կարգի ծննդատների 38 տոկոսում և 1Բ կարգի ծննդատների ընդամենը 25 տոկոսում: Ավելին, մոնիտորինգի հեղինակները նաև պարզել են, որ որոշ կարևոր դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են նեոնատոլոգների աշխատանքի համար, ընդհանրապես գրանցված չեն Հայաստանում (օրինակ` ֆենոբարբիտալը, կոֆեինի ցիտրատը և այլն):

Մոնիտորինգը նաև ցույց է տվել, որ նույնիսկ 3 կարգի կլինիկաները հաճախ հնարավորություն չունեն շուրջօրյա անցկացնել որոշ լաբորատոր հետազոտություններ, օրինակ, հետազոտել էլեկտրոլիտների, արյան գազային մակարդակը, հեմոմշակույթը, արյան մեջ բիլիռուբինի մակարդակը, Գրամի մեթոդով քսուքի գունավորում անցկացնելու հնարաորություն և այլն:

Ինչ վերաբերում է մասնագետներին, 2 կարգի ծննդատների 38 տոկոսում և 1Բ  կարգի ծննդատների 75%-ում ընամենը մեկ նեոնատոլոգ է աշխատում, որն, իհարկե, չի կարող շուրջօրյա հասանելի լինել: Ավելին, շատ  ծննդատներում չկան բուժքույրեր, որոնք զբաղվեն միայն  ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդներով:

Նույն շարքից