Հասարակություն 

Ովքե՞ր են իլյումինատները և որտեղի՞ց են առաջացել

analitik.am

Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության մասին շատերն անտեղյակ են, այդպիսիք են իլյումինատները, որոնք առանձնանում են իրենց մտածելակերպով, աշխարհընկալմամբ, ունեն խոսելու իրենց նշաններն ու ձևը:

Իլյումինատների միավորումը հիմնվել է պրոֆեսոր Ադամ Վեյսխաուպտի կողմից 1700-ականներին: Նրա նպատակն էր հասնել եկեղեցու բազմակողմանի զարգացմանն ու համընդհանուր բարեկեցությանը: Սկզբում Վեյսխաուպտը մտադրվել էր մասոնական ավանդույթների հիման վրա ստեղծել սեփական կազմակերպությունը, բայց հետագայում նա հետ է կանգնում այդ մտքից: Վեյսխաուպտը պնդում էր, որ կատարյալ մարդը չի կարող «վատը» լինել: Այդպիսին նրան շրջապատն է դարձնում, մասնավորապես՝ կրոնը, պետությունը, ներքին ազդեցությունը: Այսպիսով, նման կառույցի անդամների ինքնագիտակցականի մեջ աստիճանաբար զարգանում էր այն միտքը, որ պետք է ազատվել «կապանքներից», և նաև իշխել մյուսների վրա:

Իլյումինատները մեծ ազդեցություն ունեն նաև համաշխարհային քաղաքականության վրա: Նրանց է վերագրվում Ջոն Քենեդու սպանությունը, Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և բազմաթիվ այլ իրադարձություններ:

Իլյումինատների մասին առաջին տեղեկությունները վերագրվում են մ.թ.ա. 2-րդ դարին, ասում են՝ Հունաստանում աստվածներից մեկի մեհյանի՝ Մոնտան անունով գլխավոր քուրմն այդ եզրը հորինել է՝ նկատի ունենալով պայծառակերպությունը: Մոնտանը որոշում է ստեղծել գաղտնի կազմակերպություն, որը կառաջնորդվի նոր դոգմաներով: Նրանց հավաքների ժամանակ խոսվում էր աշխարհի վերջի և նյութական բարիքներից հրաժարվելու մասին: Իլյումինատների միաբանություն հնարավոր չէր մտնել, այնտեղ կարելի էր մտնել միմիայն հատուկ հրավերով:

Ժամանակին միաբանության անդամները կազմում էին ավելի քան 2000 մարդ, նրանց թվում են եղել Գյոթեն, Մոցարտը, Շիլլերը, իսկ տարբեր երկրներում հայտնի իլյումինատներ են եղել Ռոքֆելլերները, Չերչիլը, Ռոտշիլդը և այլն:

Բավարիայի կառավարիչ Կառլոս Թեոդորն իլյումինատներին անվանեց մասոնական անօրինական միաբանության ճյուղերից մեկը և 1787թ.-ին հետապնդում հայտարարեց անդամների նկատմամբ՝ վերջ դնելով նրանց գոյության պատմությանը:

Այսօր էլ իլյումինատներն ակտիվ են և նրանց նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ լույս տեսավ ամերիկացի գրող Դեն Բրաունի «Հրեշտակներ և սատանաներ» գիրքը:

Իլյումինատներն առանձնանում են իրենց եզակի ժեստաբանությամբ: Մեր կողմից հաճախ օգտագործվող ժեստերն ու սիմվոլները, որն ըստ մեզ ոչինչ չեն նշանակում իրականում ունեն որոշակի նշանակություն: Ամենահաճախ օգտագործվող սիմվոլներն են ձեռքով արված բուրգը կամ սիրտը, 666 նշանը (մեզ համար OK) և 1 աչքը (Լյուցիֆերի աչք), որոնք համարվում են սատանայական նշաններ:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից