Տան դեղարկղում պետք է լինեն առաջին օգնության համար հարկավոր բոլոր միջոցները, չէ որ դրանից է կախված ոչ միայն մեր առողջությունը, այլև` կյանքը: Շատ հաճախ, սակայն, տան դեղարկղը բաղկացած է խառը հավաքված դեղերից, որոնց մեծ մասը հարկավոր չէ: Տնային պայմաններում հավաքված ճիշտ դեղարկղը պետք է ունենա հետևյալ պարունակությունը:
1.Ոչ ստերիլ բինտ` կապիչը ֆիքսելու համար
2.Ստերիլ բինտ` անմիջապես վերքը կապելու համար
3.Ստերիլ բամբակ
4.Արյունահոսությունը կանխող ռետինե ժգուտ
5.Ճնշումը և ջերմությունը չափող սարքեր
Դեղերից պարտադիր պետք է լինեն
1.Ցավազրկող դեղեր ` Անալգին, Պենտալգին, Ասկոֆեն և այլն:
2.Ջերմիջեցնող դեղեր` ասպիրին,Կոլդրեոքս, Ֆերվեքս և այլն:
3.Նիտրոգլիցերինի հաբեր, որոնք օգնում են սրտի ցավերի ժամանակ:
4.Վալոկորդին կամ Կորվալոլ` հանգստացնող միջոցներ:
5.Սուպրաստին հաբեր` ալերգիան թեթևացնելու համար:
Ինչպես նաև` դեղարկղում պետք է լինեն արտաքին կիրառության համար նախատեսված միջոցներ:
Յոդ, նաշատիրային սպիրտ, մարգանցովկա, նատրիումի սուլֆացիլ, որով մշակում են աչքը, եթե այնտեղ ինչ-որ ինֆեկցիոն բորբոքում է լինում: