Առողջապահություն Իրավական Հասարակություն 

Կալանավորվել է վիրաբույժը, որի փոխարեն ուսանողներն են անդամահատել հիվանդի ոտքը

analitik.am

Մուրմանսկի շրջանի Կովդոր քաղաքում կալանավորվել է վիրաբույժը, որը հիվանդի ոտքի վիրահատությունը վստահել է իր ուսանողներին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Հայտնի է, որ 2019 թ. հուլիս ամսին Կովդորի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքում նախատեսված է եղել հիվանդի ոտքի անդամահատման վիրահատություն, որը պետք է իրականացներ բուժող վիրաբույժը: Սակայն վերջինս վստահել է վիրահատությունն իր ուսանողներին, ինչն արգելված է: Վիրաբույժը միայն բանավոր ցուցումներ է տվել և հաճախ բացակայել վիրահատարանից:

Արդյունքում վիրահատությունը տևել է սովորականից երկու անագմ երկար՝ 7 ժամ: Հիվանդն անեսթեզիայի ազեցության տակ է մնացել մոտ 8 ժամ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ բժիշկը գիտակցաբար կերպով իրական սպառնալիք է ստեղծել հիվանդի կյանքին և առողջությանը:

Նույն շարքից